<< ՓԱՐԻԶ – 2024 –Ը >> ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻՆ

13:00 - 26 Մար, 2020

Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու՝  միջազգային օլիմպիական կոմիտեի և  Ճապոնիայի կառավարության  համատեղ  որոշումը  ողջունել է << Փարիզ-2024 >> ամառային մարզահանդեսի կազմկոմիտեն։

Նշվում է, որ այդ կազմակերպությունները հայտնվելով   աննախադեպ և չափազանց բարդ իրավիճակում,  ընտրել են, ըստ էության, միակ ճիշտ ելքը։  Հետաձգել համաշխարհային   մարզական միջոցառումը ՝  բարդ որոշում էր։ Դա   մարդկությանը ստիպում է   ավելի ուժեղ լինել,  հաղթահարել անկանխատեսելի  ծանր  իրավիճակները։  

Ի նշան համերաշխության փարիզցիները պատրաստ են կանգնել  ճապոնացիների կողքին  և  ապահովել  լիակատար աջակցություն։  

Այլ նորություններ